Ադրբեջանում խնամազուրկ երեխաների 13,5 տոկոսը 5 տարուց ավելի ապրում է փողոցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 26, 2012 17:45

Ընտանիքի, կանանց եւ երեխաների խնդիրներով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, Միջազգային հետազոտությունների եւ զարգացման «Սիգմա» կենտրոնի հետ Ադրբեջանի քաղաքներում եւ շրջաններում խնամազուրկ երեխաների հետ կապված համատեղ ուսումնասիրություն է անցկացրել: Ուսումնասիրության արդյունքում բացահայտել է, որ Ադրբեջանում խնամազուրկ երեխաների 13,5 տոկոսն արդեն 5 տարուց ավելի է բնակվում է փողոցում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ադրբեջանական SalamNews լրատվական կայքը, ուսումնասիրությունների համար հարցման են ենթարկվել Բաքվում, Լենքորանում, Խաչմազում, Սումգայիթում, Գյանջայում, Եվլախում եւ Շիրվանում բնակվող 438 խնամազուրկ երեխաներ: Հարցման ենթարկված երեխաների 56,4 տոկոսը բնակվում են ընտանիքից դուրս: Դրա պատճառները կապված են ընտանիքների նյութական հնարավորությունների, ընտանիքից հեռացվելու, ներընտանեկան խնդիրների, առանձին ապրելու ցանկության եւ ծնողների բացակայության հետ: 37,6 տոկոս խնամազուրկ երեխաներ փողոցում են ապրում 3 տարուց ավելի, 48,9 տոկոսը` փողոցային կենսակերպ  են վարում 3-5 տարի, իսկ 13,5 տոկոսը` 5 տարուց ավելի: Հարցման ենթարկված երեխաների միջին տարիքը կազմում է 14,4 տարի: Նշվում է, որ փողոցում ապրող երեխաների 70-80 տոկոսը նվազագույնը մեկ ծնող ունի:

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply