Թբիլիսին ողջունում Է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 12, 2009 17:30

uniincՎրաստանի արտգործնախարարությունը ողջունում Է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը. այս մասին  հայտարարել Է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Ջալագանիան:

«Վրաստանը գործընկերային ու բարեկամական հարաբերություններ ունի հարեւանների՝ հատկապես Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ուստի մենք կարող ենք միայն ողջունել մեր երկու  հարեւանների միջեւ հարաբերությունների բարելավումը»,-նշել Է Ջալագանիան:

Փոխնախարարի խոսքով` այդօրինակ քայլերը դրականորեն կազդեն ամբողջ տարածաշրջանի կայունության վրա: «Այդ քայլերը կարեւոր են ամբողջ տարածաշրջանի կայունության բարելավման համար: Միանշանակ դրական ենք գնահատում այդ նախաձեռնությունը եւ ցանկանում ենք, որ այն հաջողությամբ զարգանա»,-ասել Է Ջալագանիան:

Նա ընդգծել Է, որ վաղաժամ Է համարում տարածաշրջանային նախագծերի վրա վերջին իրադարձությունների ազդեցության վերաբերյալ կանխատեսումներ անելը:

Դիտվել է 1313 անգամ:
Print Friendly

Leave a Reply