Հայոց Ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Լոս Անջելեսում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 26, 2012 17:22

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ ՀՀ պետական դրոշի խոնարհման արարողություն: Այդ առիթով հյուպատոսություն էին հրավիրվել համայնքի ղեկավարներ՝ հասարակական, քաղաքական գործիչներ, մշակութային ոլորտի գործիչներ, հոգևոր առաջնորդներ:
Միջոցառման գլխավոր հյուրերն էին Հոլոքոստի և Ցեղասպանության ինստիտուտի (Իսրայել) տնօրեն, ցեղասպանագետ Իսրայել Չարնին և Կանադայի պառլամենտի անդամ Ջիմ Կարիջիանիսը:
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Լոս Անջելեսում ՀՀ պետական դրոշի խոնարհման արարողություն տեղի է ունենում առաջին անգամ: «Հայաստանի տան» նախաձեռնությամբ, այն կդառնա ամենամյա միջոցառում:

Դիտվել է 792 անգամ:
Print Friendly

Leave a Reply