Ադրբեջանական պատվիրակությունը մեկնում է Թուրքիա` քննարկելու Արձանագրությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 12, 2009 17:28

Վաղը 11 պատգամավորներից կազմված ադրբեջանական պատվիրակությունը կմեկնի Թուրքիա. թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական խումբը քննարկելու է Երևանի և Անկարայի միջև արձանագրությւոնների ստորագրման հարցը. այս մասին հայտարարում է «Trend» գործակալությունը:

Թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական խմբի ղեկավար Նիզամի Ջաֆարովն ասել է, որ այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ թուրքական կառավարության ներկայացուցիչների, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Նրա խոսքով` այցի նպատակը ոչ միայն Արձանագրությունների` խորհրդարանի կողմից վավերացման դեմ բողոքի արտահայտումն է, այլ նաև «սատարել թուրքական կողմի մասնակցությունը` տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում»:


Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply