Մահացու վրաերթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 26, 2012 16:40
Ապրիլի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մ. Հերացու փողոցում վրաերթի է ենթարկել 4 անձանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանից մեկը՝ 1961 թ. ծնված Արևհատ Դավթյանը,  գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ապրիլի 26-ին, ժամը 00.15-ին, վրաերթ կատարած ավտոմեքենան հայտնաբերվել է Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում, իսկ նույն օրը, ժամը 00.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել վարորդը:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply