Հայոց Ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Լիբանանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 26, 2012 14:33

Ապրիլի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը բացվել էր Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման հուշամատյան: ՀՀ դեսպանություն այցելեցին և հուշամատյանում իրենց գրառումները թողեցին Լիբանանի ԱԳ և տարբեր նախարարությունների պաշտոնյաներ, ԱԺ նախագահի ներկայացուցիչը, պատգամավորներ, տարբեր երկրների դեսպաններ ու դիվանագետներ, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև ազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, կրոնական առաջնորդներ:

Հայ ժողովրդին իր կարեկցանքն էր փոխանցել Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Սլեյմանը: Ստացվել էին նամակներ խորհրդարանի անդամներից և քաղաքական գործիչներից: Ցուցադրվել էին ժապավեններ Հայոց ցեղասպանության և Հայաստանի մասին: Այցելուների ուշադրությանը ներկայացվեց գրականություն, նկարների և քանդակների ցուցահանդես:

Այս օրերին Լիբանանյան մամուլը մանրամասնորեն անդրադառնում է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, մասնավորապես, դեպի Թուրքիայի դեսպանատուն կազմակերպված քայլարշավ – ցույցին, որին մասնակցել են 25 000 ցուցարարներ:

Դիտվել է 668 անգամ:
Print Friendly

Leave a Reply