Ամերիկացի փորձագետ. «Ցեղասպանության հարցը մնում է ամենագլխավոր արգելքը՝ Երևան-Անկարա հարաբերություններում»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2009 16:32

default13«Թվում է, թե աշխարհի ամենահին և փշոտ հակամարտություններից մեկը կարգավորման ճանապարհին է, սակայն Հայաստանի և Թուրքիայի միջև երկարատև խաղաղության նվաճումը շատ դժվար է լինելու, ինչպես Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատումը»,-գրել է ամերիկացի հայտնի վերլուծաբան Քրիստիան Քարիլը ամերիկյան «Foreign Policy» պարբերականում` անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների զարգացման վերաբերյալ Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների ստորագրած արձանագրություններին:

Հոդվածագիրը նշում է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարողացան համագործակցել արտաքին քաղաքականության հարցում և Թուրքիային ու Հայաստանին հասցրին համագործակցության նախավիճակի:

«Թուրքիայի մեղսակցության խղճահարությունը» խորագրով հոդվածում Քարիլը նշում է, որ Երևանն ու Անկարան 16 տարվա դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից հետո կնքեցին պատմական համաձայնագրեր, որոնք հնարավորություն կտան բացել իրենց բաժանող 325 կմ ընդհանուր սահմանը:

Քարիլը հայ-թուրքական հակամարտությունը համեմատում է պաղեստինաիսրայելականի հետ և նշում, որ Ցեղասպանության հարցը մնում է ամենագլխավոր արգելքը 2 երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply