Ղարաբաղյան փառատոն. ընծա ու ցնծա հայ էստրադա

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 12, 2009 15:14

partaonԱյս տարի արդեն հինգերորդ անգամ Ստեփանակերտում անցկացվում է «Ընծա» համահայկական երգի մրցույթ-փառատոնը:

Սա միակ համահայկական երգի մրցույթ-փառատոնն է, որն հաղթողներին շնորհում է բարձր դրամական պարգևներ:

Փառատոնը ֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը (8 միլոն դրամ է հատկացրել), իսկ կազմակերպել է Երևանը` Հայաստանի հանրային հեռուստատեսությունը և Երգի Պետական թատրոնը:

Քանի որ այս տարվա փառատոնի հիմնի կատարման փորձերը եղել են Երևանում և ղարաբաղցի երգիչները դրանց չեն մասնակցել, հետևաբար ամեն օր հիմնը երգում են միայն Երևանից եկած արտիստները, իսկ ղարաբաղցիները կուլիսներում սպասում են:

Ժյուրիի մեջ չկան Ղարաբաղի ներկայացուցիչներ: Երկիրը ժյուրիում ներկայանում է երևանաբնակ ղարաբաղցիներով` Արտյոմ Լալայանը ,Կարեն Գասպարյանը և Զոյա Շաքարյանը:

Ժյուրիի անդամներից շատերը մրցույթի մասնակիցների պրոդյուսերներն են կամ նրանց հետ համատեղ ծրագրեր են իրականացնում: Ժյուրիի անդամ, հանրայինի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը ամենաբարձր 7 բալ է տալիս Լիլիթ Հովհաննիսյանին, ով իր ֆիլմում է նկարահանվում, Իսկ TV 5-ի պրոդուսեր Սուրեն Թադևոսյանը 7 բալ է տալիս Նարեկ Բավեյանին, որի պրոդյուսերն է ինքը:

«Ընծայում» մասնակցում են նախորդ չորս տարիների հաղթողներ` Ռազմիկ Ամյանը, Վարդան Բադալյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը:

Բացմանը ներկա էր Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Փառատոնը կտևի հունիսի 9-ից 13-ը:

Դիտվել է 1784 անգամ:
Print Friendly

Leave a Reply