Եզրափակչում` «Բավարիա»-«Չելսի»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 26, 2012 13:26

Մադրիդի «Ռեոալը» ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում, հյուրընկալելով Մյունխենի «Բավարիային», հաղթեց 2:1 հաշվով: Ռոնալդուի  խփած երկու գնդակից հետո տանտերերն առջևում էին  2:0 հաշվով, սակայն հյուրերից Ռոբենը 11 մ-ոց տուգանային հարվածով գրավեց արքայական ակումբի դարպասը: Մրցակիցների առաջին հանդիպումում գերմանական ակումբի ֆուտբոլիստները հաղթել էին  2:1 հաշվով: Լրացուցիչ խաղաժամանակում էլ հաղթողն ի հայտ չեկավ: Իսկ 11-մետրանոց հարվածաշարում բախտ ուղեկից էր «Բավարիայի» ֆուտբոլիստներին` 3:1: Նրանք էլ մայիսի 19-ին Մյունխենում կայանալիք եզրափակչում  անգլիական  «Չելսիի» հետ կվիճարկեն հաղթողի կոչումը:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply