Նոյեմբերյան-Իջևան ճանապարհին մեքենան բախվել է ճայռին, ուղևորը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 26, 2012 12:05

Ապրիլի 25-ին, ժամը 10.51-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան-Իջևան ավտոճանա­պարհի 9-րդ կմ-ում` Ջուջևան գյուղի մոտ, տեղի ունեցել ավտոպատահար, կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2102» մակնիշի 29 SU 911 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ժայռաբեկորին:

Պատահարի հետևանքով վարորդ` 1975 թ. ծնված Ս. Խաչիկյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Նո­յեմ­բեր­յանի հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը միջին ծանրության է:

Ձևա­խախտված ավտոմեքենայում արգելափակված ուղևորը` Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փ/ծ ավագ սերժանտ, 1973 թ. ծնված Սմբատ Գուլքանյանը, մինչև հրշեջ-փրկարարների կողմից ավտո­մե­քե­­­նայից դուրս բերվելը, ստացած վնասվածքներից մահացել է:

 

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply