Տնային հոգսերը փրկում են սարսափելի հիվանդությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 26, 2012 11:15

Լվացք, արդուկ, մաքրություն, մի խոսքով` տնային հոգսեր. պարզվում է, որ առօրյա հոգսերը կարող են մեզ պաշտպանել մեր ժամանակի ամենալուրջ հիվանդություններից համարվող  Ալցհեյմերի հիավանդությունից:

Չիկագոյի Ռաշա  համալսարանական բժշկական կենտրոնի մասնագետները հավատացնում են, որ  մշտապես  տնային գործերով զբաղվող կանայք ու տղամարդիկ  ավելի քիչ են ենթակա Ալցհեյմերի հրվանդության զարգացմանը, որը   խախտում է գլխուղեղի գործունեությունը:

Մարդիկ, որոնք պարբերաբար տնային աշխատանք են կատարում, սթափ են ու նրանց մոտ 80 տարեկանից հետո էլ նկատվում է ճանաչողական ակտիվություն: Մինչդեռ, այն կանայք ու տղամարդիկ, որոնք չեն զբաղվում տնային աշխատանքով,  2 անգամ ավելի են հակված Ալցհեյմերի հիվանդությունով հիվանդացման:

Դիտվել է 1630 անգամ:
Print Friendly

Leave a Reply