Գերմանիան վերահրատարակելու է Հիտլերի «Իմ պայքարը»` գիտական մեկնաբանություններով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 26, 2012 10:56
Բավարիայի դաշնային հողերի իշխանությունները, որին 1945-ին անցել են Հիտլերի «Mein Kampf» գրքի հեղինակային իրավունքները, մտադիր են 2015-ին վերահրատարակել այն` գիտական մեկնաբանություններով: Ավելի վաղ Բավարիան ամեն կերպ խոչընդոտում էր Երրորդ ռեյխի առաջնորդի ինքնակենսագրության հրատարակմանը` օգտվելով գրքի նկատմամաբ իր իրավունքից, որն, ի դեպ, լրանում է 2015-ին` Հիտլերի մահից 70 տարի անց:
Բավարիայի ֆինանսների նախարարությունը երկյուղ ունի, որ այն առևտրային հաջողություն կունենա, կազդի գերմանական հասարակության մեջ աջ հայացքների արմատականացման վրա: Գերատեսչությունում ենթադրում են, որ գիտական մեկնաբանություններով տարբերակի վերահրատարակումը, որում պատմության տեսանկյունից կբացատրվեն ազգային սոցիալիզմի հանցագործությունները, կխոչընդոտի գրքի բնօրինակի մասսայականացմանը:
Բավարիայի ֆինանսների նախարար Մարկուս Զյոդերը հայտնել է, որ նախագծի նպատակն է «ցույց տալ, թե ինչ անհեթեթություն է գրված «Իմ պայքարում» և այդպիսով, դրա հրապարակումը հրատարակչությունների համար դարձնել ոչ շահավետ»:
Ադոլֆ Հիտլերը գիրքը գրել է 1924-ին, բանտում, որտեղ հայտնվել էր 1923-ին, «Գարեջրի խռովությունից» հետո: 700-էջանոց տրակտատը, որում միահյուսված են ինքնակենսագրական տարրեր ու նացիոնալ-սոցիալիզմի գաղափարներ, 1945-ին հրատարակվել է 12 մլն ընդհանուր տպաքանակով:






Facebook
Tweet This
Email This Post
