ԱԻ նախարարի աշխատանքային այցը Տավուշի մարզ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 26, 2012 10:37

Ապրիլի 25-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով գտնվում էր Տավուշի մարզում։

Շրցայցի ընթացքում ԱԻ նախարարն ու ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցիչներն եղան նախարարության մի շարք ծառայությունների մարզային ստորաբաժանումներում` մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներ, մարզային փրկարարական վարչություն և ջոկատ, ՍՊԱԾգործակալության և Հիդրոմետ ծառայության դիտակետեր, պահեստներ,հրդեհային տեսչության և տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի մարզային ստորաբաժանումներ։

ԱԻ նախարարն այցելեց նաև Արծվաբերդում նոր հրշեջ հենակետի ստեղծման համար նախատեսված տարածք։

Նախարար Երիցյանը տեղում ծանոթացավ նախարարության տարածքային ստորաբաժանումների առկա խնդիրներին ու աշխատանքային պայմաններին և համապատասխան հանձնարարականներ տվեց ծառայությունների ղեկավարներին։

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply