Կրիա-տղայի հսկայական ուռուցքը հեռացրել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 26, 2012 4:32

Կոլումբիայի հարավում գտնվող գյուղի 6-ամյա բնակիչ Դիդե Մոնտալվոյին մի շարք վիրահատություններ են կատարել` հսկայական, մարմնի 40%-ը զբաղեցնող ուռուցքը հեռացնելու համար: Այդ գոյացությունն իսկական կրիայի զրահ էր հիշեցնում:

Երեխան ծնված օրից հսկայական խալեր ուներ, որոնց վրա մայրն ուշադրություն չի դարձրել, որոշելով, որ տարիքի հետ դրանք կանհետանան: Սակայն  ժամանակի ընթացքում հիվանդությունը զարգանում էր:

Այս հիվանդությունը 6-ամյա տղային մեծ տհաճություններ էր պատճառում, բացի այն, որ երեխան ստիպված էր իր վտիտ մարմնի վրա կրել հսկայական ծանրությունը, որը նաև քոր էր պատճառում: Նա և իրենց ընտանիքն արտաքսվել էին գյուղից, նրան արգելված էր դպրոց գնալ ու այլ երեխաների հետ խաղալ: Սնահավատ կոլումբիացիներն արատի համար մեղադրում են երեխայի մորը. նրանք կարծում են, որ հղիության ժամանակ մայրն արևի խավարումն է դիտել:

Փոքրիկ Դիդյեն ստիպված էր ողջ կյանքն այդ բեռով ապրել, քանի որ ընտանիքը միջոցներ չուներ վիրահատության համար: Սակայն, երբ նրա հուզիչ պատմությունը տպագրվեց, իսկույն նվիրատվություններ եղան: Լոնդոնցի երիտասարդ վիրաբույժ Նիլ Բալսթրուդը  այդ նպատակով Կոլումբիա  ժամանեց:

«Երեխան իր համար այդպիսի կյանք չի ընտրել: Ես անկեղծորեն հավատում եմ, որ ամենալավն է լինելու»,- ասել է  տղայի մայրը:

Դիտվել է 1468 անգամ:
Print Friendly

Leave a Reply