Մոտոցիկլի մերկ ուղևորին տուգանել են սաղավարտի բացակայության համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 26, 2012 3:53

Ռումինիայում ճանապարհային ոստիկանները կանգնեցրել ու նկատողություն են արել մի կնոջ, որն առանց սաղավարտի էր մոտոցիկլ նստել: Ընդ որում, հետաքրքրականն այն է, որ կինը բոլորրովին մերկ է եղել, սակայն նրան կանգնեցրել են սաղավարտի բացակայութան պատճառով: Հայտնի է, որ կինը  նստած է եղել մոտոցիկլավարի ետևում: Իսկ թե ինչու էր նա մերկ` չի բացատրվում:

Ոստիկանն ասել է, որ կնոջ  հագուստի բացակայությունն իրեն չի հետաքրքրում, ինքը կանգնեցրել է մոտոցիկլի ընթացքը, քանի որ առանց սաղավարտի  մոտոտրանսպորտին նստելը ճանապարհային կանոնների խախտում է: Տեսուչը տուգանքի կտրոն  ու սաղավարտ է տվել կնոջը, ինչից հետո վերջինս իր ուղեկցի հետ շարունակել է ընթացքը:

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply