Սպային հեռացրել են բանակից Օբամային քննադատելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 26, 2012 3:39

Ամերիկայի ծովային հետևակի սպա Գերի Ստայնին ազատել են բանակից` համացանցում  ԱՄՆ նախագահի հասցեին քննադատական արտահայտությունների համար: Հայտարարության մեջ ասվում է, որ Ստայնը մեղավոր է ճանաչվել Պենտագոնի կանոնները խախտելու համար, որոնցով սահմանափակվում է զինծառայողների` որոշակի թեմաներով հանդես գալու իրավունքը: Ստայնը, որ բանակում ծառայում է 10 տարուց ավելի, հեռացվել է աշխատանքից ու զրկվել բոլոր արտոնություններից: Նրա պայմանագրի ժամկետը լրանում էր 2012-ի հունիսին, և նա մտադիր էր շարունակել ծառայությունը:

Ստայնի փաստաբաններն ասում են, որ իրենց պաշտպանյալը քննադատությունը հրապարակել է այն ժամանակ, երբ ծառայության մեջ չէր: Նրանց կարծիքով, ողջ գործընթացը խախտում է ԱՄՆ սահմանադրության առաջին ուղղումը, որը երաշխավորում է ազատ խոսքը: Սակայն, դատավորը համաձայն չէ այդ հայտարարությանը, ասելով, որ Ստայնի մեկնաբանությունները վրդովվեցուցիչ են,  ու  բանակն իրավունք ունի նման արտահայտություններին արձագանքելու:

Ստայնը Facebook-ում և այլ կայքերում քննադատել է Օբամային. 2012-ի մատի 1-ին նա Ծովային հետևակի ստորաբաժանումներից մեկին պատկանող էջում գրել էԹող Օբաման կորչի հնարավորինս հեռու, ես նրա հրամաններին չեմ ենթարկվի»: Բացի այդ, նա Օբամային անվանել է վախկոտ և «տնտեսական ու կրոնական թշնամի»: 

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply