Կոնեկտիկուտում վերացրել են մահապատիժը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 26, 2012 3:16

Կոնեկտիկուտի նահանգապետ,  դեմոկրատ Դեննել Մելոյը ապրիլի 25-ին ստորագրել է մահապատիժը վերացնելու վերաբերյալ օրենքը:

Ավելի վաղ օրինագիծը հավանության էր արժանացել Սենատում ու Կոնեկտիկուտի ներկայացուցիչների պալատում: Նորամուծությանը հիմնականում կողմ են դեմոկրատ-կոնգրեսականները, իսկ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն օրենքն ընդունելուն  դեմ են քվեարկել:

Նոր օրենքը մահապատժի փոխարեն նախատեսում է ցմահ բանտարկություն` առանց ժամկետից շուտ ազատման իրավունքի: Ընդ որում, նոր օրենքը չի տարածվի այն 11 հանցագործների վրա, որոնք մինչ այդ էին դատապարտվել մահվան ու ներկայումս սպասում են պատժի իրականացմանը: Դրանցից մեկը ռուս հայտնի ռեժիսոր Ֆյոդոր Կոմիսարժևսկու թոռն է, որը մահվան է դատապարտվել 2007-ին` 3 մարդու սպանության համար:

Կոնեկտիկուտը թվով 17-րդ նահանգն է, որն իր տարածքում վերացրել է մահապատիժը:

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply