Բեյոնսեն` մոլորակի ամենագեղեցիկ կին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 26, 2012 3:03

People ամսագիրը կազմել է իր ավանդական` մոլորակի ամենագեղեցիկ կանանց  ցուցակը: 2012-ին վարկանշային ցանկի առաջատար է դարձել փոփ-երգչուհի Բեյոնսե Նոուլզը: Ընդհանրապես այդ ցուցակում 178 ճանաչված կանանց անուններ են եղել` դերասաններ ու երգչուհիներ, մոդելներ ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ:

People-ը նշել է Բեյոնսեի` բեմում իրեն պահելու կարողությունը, ճաշակով հագնվելն ու  այդ ամենի հետ մայրական պարտականությունները համատեղելը (վերջերս  դուստր է ունեցել):

Բեյոնսեից բացի ցուցակում են հայտնվել Սոֆիա Վերգարայի, Շարլիզ Թերոնի, Լիլի Քոլինսի, Նեդլեին Սթոուի, Միշել Ուիլյամսի, Քեյթ Միդլթոնի ու այլոց անուններ:

2011-ին People-ը աշխարհի ամենագեղեցիկ մարդկանց ցուցակն էր հրապարակել, որտեղ և կանանց, և տղամարդկանց անուններ էին, իսկ մոլորակի գլխավոր գեղեցկուհի էր ճանաչվել Ջենիֆեր Լոպեսը:

Դիտվել է 918 անգամ:
Print Friendly

Leave a Reply