Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Գերմանիայում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 25, 2012 21:56
            Ապրիլի 24-ին Բեռլինում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ:

Բեռլինի Լուիզենկիրխե եկեղեցում տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն, որը վարում էր ԳԴՀ-ում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Գ. Բեքչյանը։ Միջոցառմանը ելույթ ունեցան Հայ եկեղեցական և մշակութային համայնքի ատենապետ Պ. Տիքիճեանը, Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի ներկայացուցիչ Հ. Շուլցը։ Երգիչ Ա. Կիրակոսյանը և դաշնակահարուհի Ն. Շմալենբերգը կատարեցին Կոմիտասի ստեղծագործությունները:

Բեռլինի Ֆրանսիական տաճարում տեղի ունեցավ Ցեղասպանության 97-ամյակին նվիրված հուշ-երեկո, որին ներկա էին տարբեր ազգությունների բազմաթիվ հյուրեր, գիտնականներ, լրագրողներ, ԳԴՀ Բունդեսթագի և օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ։

Ելույթ ունեցան Բեռլինի Հայ համայնքի ատենապետ Վ. Ալյանակը, Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսոր Մ. Բրումլիքը, ովքեր դատապարտեցին Թուրքիայի Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը։

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Երգչուհի Ն. Եղյանը և դաշնակահարուհի Ս.Շմեդինգ-Ֆարմասյանը կատարեցին Կոմիտասի և Բարսեղ Կանաչյանի ստեղծագործությունները: Աղավնի Վարդանյանի կյանքի և Ցեղասպանության տարիների հիշողությունները կարդաց գերմանացի դերասանուհի Է. Պետրին։

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply