ՀՅԴ-ն կգնա ամեն ինչի` նույնիսկ իշխանափոխության

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 12, 2009 15:48

d5b0d5a8d5a4ՀՅԴ-ն վճռական է արձանագրությունների վավերացումը ձախողելու պայքարում, և այդ նպատակի համար Դաշնակցությունը կդիմի քաղաքական եւ սահմանադրական բոլոր միջոցներին՝ ընդհուպ մինչև իշխանափոխության. այդ մասին ասված է հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի կողմից Արձանագրությունների ստորագրման կապակցությամբ այսօր Դաշնակցության տարածած հայտարարության մեջ:

ՀՅԴ-ը կոչ է անում համայն հայությանը` զինվել ինքնվստահությամբ եւ վճռակամությամբ: «Մենք պարտավոր ենք համատեղ ուժերով բացառել այս արձանագրությունների վավերացումը` դրանով իսկ չեզոքացնելով Հայաստանին ու հայությանը սպառնացող իրական վտանգները` հանուն Հայաստանի Հանրապետության, ազատագրված Արցախի, մեր ժողովրդի միասնականության»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ այս պայմաններում անհրաժեշտ է հնարավոր բոլոր միջոցներով բացառել մեր պետության ու ազգի շահերին հարվածող արձանագրությունների վավերացումը: «Այդ նպատակը պահանջում է ընդլայնել եւ խորացնել մեր համահայկական միասնականությունը, դուռ չբացել ազգային պառակտվածության որեւէ դրսեվորման առաջ եւ պատրաստ լինել՝ դիմակայելու համազգային խնդիրներում սպասվող առավել վտանգավոր հավանական նոր զարգացումները:

ՀՅԴ հայտարարությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply