Lragir.am.ընտրության թանաքը շուտ չորացող է , հրապարակման կապակցությամբ ԿԸՀ-ը հերքում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 25, 2012 21:23

Հրապարակման մեջ նշվում է, թե, լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ԱԺ ընտրությունների օրը ՀՀ քաղաքացիների անձնագրերում դրվելիք կնիքի թանաքը, իբր, լինելու է 2-3 ժամ անց օքսիդացող, ինչը հնարավորություն կընձեռի կրկնակի քվեարկության իրականացման համար:

Այս կապակցությամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարում է, որ նշված տեղեկությունները ստահոդ են և չեն համապատասխանում իրականությանը: Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվելիք նյութի մատակարարը անգլիական հեղինակավոր “Լենթրեյդ Գլոբալ Սափլայզ” ընկերությանն է: Նյութն օգտագործելուց հետո պահպանվում է առնվազն 12 ժամ, իսկ հետո` անհետանում: Հրապարակման հեղինակի և “լավատեղյակ աղբյուրների”կասկածները փարատելու նպատակով վերջիններս անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով դրոշմակնքման համար նյութի փորձարկումն իրականացնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply