Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է արևելյան մարտարվեստների ֆեդերացիաների ղեկավարների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 25, 2012 21:03


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Արևելյան մատարվեստների հայաստանյան ֆեդերացիաների ղեկավարներին՝ ողջունելով նրանց կողմից վերջերս ստորագրված հուշագրի նախաձեռնությունը և հայտնել մայրաքաղաքում սպորտի զարգացման աջակցելու քաղաքապետարանի պատրաստակամությունը։
Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել ստորագրված մարզական հուշագիրը, համաձայն որի մասնակից ֆեդերացիաները միասնական ուժերով հետամուտ են լինելու նախազորակոչային տարիքի պատանիների մեջ ռազմահայրենասիրություն սերմանելուն, ինչպես նաև անվճար մարզումներ կազմակերպելուն՝ երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների և Արցախյան պատերազմում զոհվածների երեխաների համար: Մարզական ֆեդերացիաների ղեկավարները շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին աջակից լինելու պատրաստակամության համար՝ համոզմունք հայտնելով, որ հուշագիրը նպաստելու է պատանիների շրջանում առողջ ապրելակերպի տարածմանն ու սոցիալական խմբավորումներից զերծ պահելուն: <>,- նշել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի պատվոգրերով է պարգևատրել Արևելյան մարտարվեստների 12 ֆեդերացիաների ղեկավարների՝ մարզաձևերի տարածման և զարգացման գործում մեծ ավանդ ներդնելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply