Ուշագրավ իրադարձություններ` «Մոսկվա» կինոթատրոնում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 25, 2012 21:11
Այսօր Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Հայաստանի օլիմպիականներին: Ինչպես հայտնի է, մեր երկրից Լոնդոնում կայանալք օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր ունի արդեն 18 մարզիկ:
Ծանրորդ Առաքել Միրզոյանը վստահեցրեց, որ բոլոր մարզիկներն էլ լրջորեն են նախապատրաստվում չորս տարին մեկ անգամ անցկացվող ստուգատեսին: Գագիկ Ծառուկյնն իր ելույթւմ նշեց, որ սպասելիքները մեր օլիմպիականներից մեծ են և նրանց հաջողություն մաղթեց:
«Մոսկվա» կինոթատրոնում մեծարվեց նաև վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող բռնցքամարտի օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը: Նրան, ծննդյան 80-ամակի առթիվ, ընծայվեց 10 մլն դրամ:
Դիտվել է 945 անգամ:





Facebook
Tweet This