Արոնյանը հաղթեց «արագ» շախմատի պարտիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 25, 2012 20:41

Ցյուրիխում անցկացող հանրածանոթ գրոսմայստերներ Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանի և ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի շախմատային մրցամարտի 4-րդ պարտիայում, որում Արոնյանը խաղում էր սպիտակներով, 25-րդ քայլին գրանցվել է ոչ-ոքի։ Ընդհանուր հաշիվը հավասար է՝ 2։2։

Եթե դասական պարտիան կարճատև է, ապա մրցամարտի մասնակիցները «արագ» շախմատի պարտիա են անցկացնում: Սևեով խաղացող Արոնյանը 35-րդ քայլին պարտության մատնեց մրցակցին: Սակայն այս արդյունքն ընդհանուր հաշվարկից դուրս է:

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply