Սոցիալական իրավունք ըստ ընտրապայքարողների

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 25, 2012 18:50


Այսօր, ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ բանավեճի ժամանակ, ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը նշեց, որ մեր երկրի քաղաքացիների սոցիալական իրավունքների իրացման համար պետք է բոլոր խնդիրները զուգահեռաբար ու միաժամանակ լուծել: Նա ասաց նաեւ, որ առաջին հերթին պետք է վերադարձնել մարդու` արժանապատիվ ապրելու իրավունքը, իսկ Հայաստանը ոչ թե պետք է լինի էժան հումքի երկիր, այլ վերջնական արտադրանքի:
«Սրա շնորհիվ մենք ի վիճակի կլինենք լուծել սոցիալական շատ հարցեր: Պետք է երկրում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենա հավասար իրավունքներ բոլորի հետ: Սա ոչ թե բարեմաղթանք է, այլ պետք է ստեղծվեն սոցիալական արդարության հիմքեր: Այսինքն` հավասար պայմաններ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ունեն ունակություններ, հմտություններ կարողանան իրենց մտահղացումներն իրագործել ու զարկ տալ երկրի հարստացմանն ու հզորացմանը»,- ասաց Արթուր Եղիազարյանը:
ՀԿԿ ներկայացուցիչ Ավագ Աշուղբաբյանը հիշեց ԽՍՀՄ ժամանակները, երբ պետությունն էր ապահովում իր քաղաքացիների սոցիալական պահանջմունքները, իսկ այժմ, նրա համոզմամբ, երբ ամեն ինչ հանձնված է սեփականատերերին, ու պետության ձեռքին ոչինչ չկա, ապա մեր սահմանադրության մեջ գրվածը` որ մարդն ունի աշխատանք ունենալու իրավունք, ոչինչ է: Ավագ Աշուղբաբյանը համոզված է, որ եթե պետությանն անցնեն այն ամենը, որ կոչվում են ստրատեգիական նշանակությունունեցող օբյեկտներ, այդ դեպքում կարելի է ինչ-որ բան երաշխավորել:
ԲՀԿ դիրքորոշումը տնտեսության զարգացման ուղղությամբ ներկայացրեց Ռուստամ Մահմուդյանը` «Համապատասխանեցնելը ես պայմանավորում եմ երկու տարբեր հանգամանքներով: Նախ` Հայաստանի հանրապետության կառավարությունը պետք է նպաստի դրան, որպեսզի սոցիալական բեւեռացումը փորձենք մեղմել: Եվ երկրորդ, ԲՀԿ-ն համոզված է, որ պետք է խթանել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը»,- ասաց ԲՀԿ ներկայացուցիչը:
ՀԱԿ-ի առաջարկելիքն այս առումով այն է, որ Հայաստանը դառնա երբեմնի արդյունաբերական երկիրը, որը կապահովի աշխատատեղեր` արժանապատիվ աշխատավարձով: Ըստ ՀԱԿ անդամ Մովսես Արիստակեսյանի`գործող իշխանությունը չի ապահովել իր պարտականությունները սոցիալական իրավունքների իրացման գործում: Այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են` աշխատանքի իրավունքը, առողջապահության իրավունքը, կենսաթոշակային իրավունքը:

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply