ԱՄՆ-ում ուսանողուհին Օբամայի վրա յոգուրտ է լցրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2012 18:28

Կոլորադոյում, բուհերից մեկի ուսանողուհին պատահաբար  պետության ղեկավարի վրա զբոսանքի ժամանակ կաթնամթերք է թափել:50-ամյա քաղաքական գործիչը նախընտրական քարոզարշավի շրջանակներում երկօրյա այցով Բոուլդեր քաղաքում էր: Նա մի քանի օր շփվել է տեղի ուսանողության հետ,ինչպես նաև քաղաքական վերափոխումների վերաբերյալ խոսքով է հանդես եկել:

Մի քանի ժամ տևած ելույթից հետո նախագահը որոշեց տեղի  բուհի հարևանությամբ գտնվող ռեստորաններից մեկը մտնել:  The Sink Restaurant-ի մոտ, նրան է մոտեցել ուսանողների խումբը` երկրի առաջին դեմքի հետ լուսանկարվելու: Այն պահին, երբ նախագահը ժպտացել է  խցիկի օբյեկտիվին, աղջիկներից մեկը պատահաբար նրա վրա յոգուրտ է թափել:

Ամերիկյան պապարացցիներին հաջողվել է  այդ պահը որսալ, երբ շփոթված նախագահը փորձել է  հնարավորինս արագ հարթել իրավիճակն ու սրբիչով մաքրել յոգուրտի մնացորդներն իր թանկարժեք կոստյումից:

“Նախագահը չի վիրավորվել, նա ընդամենը ցուցադրեց իր հումորի զգացումը”, ասել է ականատես լրագրողներից մեկը:

“Դուք յոգուրտ եք թափել նախագահի վրա` դուք պատմելու բան ունեք”,ասել է նախագահը լայն ժպտալով դիմելով  մեղավորին:

Ուսանողուհին շատ հուզվել է: Աղջիկը հենց այդ բուհի ուսանող է, որտեղ նախագահը նախընտրական ելույթով է հանդես եկել: Կատարվածը մեղմելու համար, Օբաման բոլորին առաջարկել է իր գնած պիցցայի համը տեսնել:

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply