Սումգայիթում կորած երեխաների դիակները հայտնաբերվում են հանված օրգաններով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2012 16:44

Վերջին շրջանում Սումգայիթում շատացել են երեխաների կորչելու դեպքերը: Քաղաքի բոլոր մասերում ամեն քայլի կորած երեխաների լուսանկարներով հայտարարություններ են փակցված:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով tia.az լրատվական կայքը, մի քանի օր առաջ Սումգայիթի 12-րդ միկրոշրջանի շենքերից մեկի նկուղում օրգանները հանված երեխայի դիակ է հայտնաբերվել: Բացի այդ, լուրեր են տարածվել դպրոցից դուրս եկած մի քանի երեխաների առեւանգվելու մասին:

Ըստ շրջանառվող լուրերի` Սումգայիթում երեխաների օրգանների վաճառքով զբաղվող հանցագործ խումբ է հայտնվել: Նշվում է, որ խումբը Սումգայիթ է եկել Վրաստանից եւ նրանց թիրախը հիմնականում 6-11 տարեկան երեխաներն են: Ականատեսների խոսքով` քաղաքի 13-րդ միկրոշրջանում գտնվող թիվ 33 դպրոցի մոտ անհայտ անձինք փորձել են առեւանգել 2 երեխաների: Ասվում է, որ այդ հանցագործ խումբը զբաղվում է երեխաների երիկամների վաճառքով: Սակայն, հայտնի չէ, թե այդ ամենը որ հիվանդանոցում է արվում:

«Չնայած շրջանառվող լուրերին, պաշտոնական շրջանակները շարունակում են լռել: Խնդրով չեն զբաղվում նաեւ իրավապահ մարմինները, եւ երեխաների անվտանգության հսկողությունը թողնված է ծնողներին», -նշում է ադրբեջանական կայքը:

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply