Գների բարձրացումն ազդեց նաև պարֆյումերիայի վրա

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 12, 2009 14:57

untitled8Երևանյան խանութներում բարձրացել են պարֆյումերիայի գները:

Գնորդներից մեկի խոսքով` խանութում իր աչքի առջև «Palette» մազի ներկի գինը թանկացավ 156 դրամով` 1.190 դրամից դառնալով 1.350 դրամ: Վերջին մի քանի ամիսներին նմանատիպ թանկացումներ եղել են ներմուծված պարֆյումերիայի գրեթե բոլոր խմբաքանակներում:

Պարֆյումերիայի հայտնի ընկերություններ ներկայացնող հայաստանյան որոշ ներկայացուցիչներ, ինչպիսիք են «Նուշիկյան ասոցիացիան» «Այդիա-Էս»-ը, «Մարի Perfume»-ը, հաստատում են պարֆյումերիայի գների բարձրացման փաստը` դա բացատրելով արտարժույթի տատանումներով, տվյալ ընկերություններում գնային փոփոխություններով և նաև այլ պատճառներով, որոնց մասին գերադասեցին չխոսել:

Փոքրիկ հարցախույզից պարզ դարձավ, որ կանայք պարֆյումերիայի վրա ամսական ծախսում են միջինը 3-4 հազար դրամ: Եթե դրան գումարենք պարֆյումերիայի գների` 15-20%-ով բարձրացումը, ապա պարզ կդառնա, թե որքանով է տուժելու միջին` 90-100 000 դրամ աշխատավարձով ապրող ընտանիքի բյուջեն:

Կենտրոնական բանկի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` Հայաստանում գնաճի ընթացիկ զարգացումները հիմնականում համահունչ են կանխատեսվող ժամանակահատվածի համար նախանշված ուղղություններին:

Անի Գասպարյան

Դիտվել է 1872 անգամ:
Print Friendly

Leave a Reply