Դովեղում ադրբեջանցիների կրակահերթից վնասվել է մանկապարտեզը, զոհեր և վիրավորներ չկան,տեսանյութ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 25, 2012 16:06

Ապրիլի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք. այս մասին հաղորդում են ՊՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:

Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ են արձակվել գյուղի ուղղությամբ: Վնասվել է գյուղի մանկապարտեզը և մանկապարտեզի մոտ կայանած «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան: Անվտանգության նկատառումներից ելնելով` մանկապարտեզի սաները և անձնակազմը տարհանվել են:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել է:

Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկան:

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply