ԱՀՀ հայտարարությունը Օբամայի կողմից ԱՄՆ Հոլոքոստի թանգարանում արված ուղղերձի վերաբերյալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2012 15:33

Երեկ նախագահ Բարաք Օբաման Միացյալ Նահանգների Հոլոքոստի թանգարանում ունեցած իր ելույթի ժամանակ ընդգծեց ապագա սերունդներին մարդկային դաժանությունների մասին իրազեկելու և ցեղասպանություններ կանխարգելելու կարևորությունը. հաղորդեց Ամերիկայի Հայկական Համագումարը:

Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի նախօրեին հնչեցրած հայտարարությունները հիշեցնում են մեզ անցյալից դասեր քաղելու մասին` այդպիսով իրական իմաստ տալով «այլևս երբեք» արտահայտությանը:

«Հոլոքոստի հիշատակման այս օրը Ամերիկայի Հայկական Համագումարն իր սոլիդարությունն է արտահայտում հրեա ժողովրդին` հիշատակելով զոհերին, հարգանքի տուրք մատուցելով վերապրածներին և մեր նվիրվածությունն արտահայտելով ցեղասպանությունների վերահաստատման, իրազեկման և կանխարգելման գործին»,- նշեց Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Նոբելյան մրցանակակիր և Հոլոքոստը վերապրած Էլայ Ուայզելի ներածական խոսքից հետո նախագահ Օբաման ընդգծեց այն փաստը, որ «մասսայական դաժանությունների և ցեղասպանությունների կանխարգելումը բխում է մեր հիմնական պետական շահերից և Միացյալ Նահանգների հիմնական բարոյական պատասխանատվությունից», և որ իրազեկված լինելն առանց որևէ գործողության ոչինչ չարժէ: Ուայզելը, ով վաղուց ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ընդգծեց կանխարգելման կարևորությունը և նշեց, որ Հոլոքոստի ամենամեծ դժբախտություններից մեկն այն էր, որ  հնարավոր էր կանխարգելել:

Միացյալ Նահանգների Հոլոքոստի թանգարանում փորագրված է Ադոլֆ Հիտլերի մինչ Լեհաստանի գրավումն արված հետևյալ հայտարարությունը. «Ո՞վ է այժմ խոսում հայերի բնաջնջման մասին»: Այդ ծառայում է որպես սահմռկեցուցիչ հիշեցում, որ հարկավոր է կանխարգելել և միջամտել:

Հայոց Ցեղասպանության հիշատակման օրին նախագահ Օբաման հսկայական հնարավորություն ունի առաջ տանել իր ուղերձը` Հայոց Ցեղասպանությունը վերահաստատման իր խոստումը պահելով:

 

Դիտվել է 2866 անգամ:
Print Friendly

Leave a Reply