Տավուշի մարզում ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել, տարհանվել են Դովեղ գյուղի դպրոցն ու մանկապարտեզը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 25, 2012 14:30

Այսօր, ապրիլի 25-ին կրակոցներ են հնչել Տավուշի մարզի Դովեղ գյուղի հատվածում։ News.am-ը հաղորդում է, որ կրակոցները տևել են շուրջ 30 րոպե:

Aravot.am-ի հաղորդմամբ, ադրբեջանական կողմի կրակոցներից վնասվել է նույն գյուղի բնակիչ Արսեն Մեհրաբյանին պատկանող «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենան կայանված է եղել տան բակում, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։

Այնուհետև կրակահերթն ուղղվել է գյուղի դպրոցի, մանկապարտեզի և խանութի ուղղությամբ:

Անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են գյուղի մանկապարտեզը և դպրոցը։

Դովիղն ունի մոտ 580 բնակիչ:

 

Դիտվել է 1563 անգամ:
Print Friendly

Leave a Reply