Երեկ ` վեց ավտոպատահար և ութ վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 25, 2012 14:29

Ապրիլի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶԵԼ» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶԵԼ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Շիրակացու փողոցի խաչմերուկում բախվել է եզրաքարին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 24-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Իջևան ճանապարհին բախվել է «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 24-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Ոսկետափ-Ուրցաձոր ճանապարհի 12-րդ կմ-ին՝ Դաշտաքար գյուղի մոտ, բախվել է մետաղյա արգելապատնեշին, ապա՝ գազի խողովակին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդի քաղաքի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 24-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Գարեգին Նժդեհի հրապարակում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հրապարակի պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 25-ին, ժամը 00.05-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Սուպեր Դյուկ» երկակնանի մոպեդը և «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով մոպեդի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 807 անգամ:
Print Friendly

Leave a Reply