Կապը քաղաքացու եւ քաղաքական ուժի միջեւ բացակայում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 25, 2012 14:09

Եթե խոսվում է Հայաստանում պառլամենտարիզմի կայացման մասին, ապա կան երկու հիմնական նախապայմաններ, որոնք մեզանում չեն կայացել. Քաղաքացիական հասարակության կայացում եւ քաղաքական ուժերի հաշվետու լինելը ժողովրդի առջեւ: Այս համոզմունքն այսօր հայտնեց ՀԴԿ ներկայացուցիչ Արամ Գյուրջյանը:

«Նախ` պետք է քաղաքացիական հասարակության առկայություն, որպեսզի քաղաքացին իսկապես հասկանա, որ ինքը պատվիրատուն է, եւ բոլորն իր առջեւ հաշվետու են: Այսօր, ցավոք սրտի, մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը շատ ավելի հոռետեսական պատկեր է ներկայացնում: Եվ մյուս կողմից` պետք է նաեւ քաղաքական ուժերի գիտակցումը, որ իրենք, ի վերջո հաշվետու են իրենց ընտրողների առջեւ: Պետք է կայանա փոխադարձ եւ հետադարձ կապ քաղաքական ուժի եւ քաղաքացու միջեւ»,- պարզաբանեց ՀԴԿ ներկայացուցիչը:

Նա եզրահանգում արեց, որ եթե քաղաքացու համար ամենաարդիական հարցը պատգամավորի` նիստերին ներկայանալ-չներկայանալու հարցն է, նշանակում է, որ կա լուրջ անդունդ քաղաքացիների եւ քաղաքական ուժերի միջեւ, եւ այդ երկխոսությունը, որ ամենակարեւոր նախապայմանն է` առանց որի չի կարելի խոսել պառլամենտարիզմի մասին, ուղղակի բացակայում է:

Դիտվել է 642 անգամ:
Print Friendly

Leave a Reply