Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային

Պաշտոնական, Օրվա լուր | | April 25, 2012 13:41

Նախագահը նշել է, որ հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ակտիվ տնտեսական համագործակցությունն ամրապնդում են նաև իրավապաշտպանության ոլորտում երկու երկրների դաշնակցային հարաբերությունները:
Հանրապետության ղեկավարն այդ արդյունավետ համագործակցության գնահատականն է համարել ՌԴ ղեկավարության կողմից ՀՀ գլխավոր դատախազին շնորհված պետական պարգևը՝ Պատվո շքանշանը:
ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան երկկողմ հարաբերությունների և մասնագիտական ոլորտում սերտ փոխգործակցության ևս մեկ հավաստում է համարել իր այցի շրջանակներում այսօր ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ստորագրվելիք համագործակցության ծրագիրը՝ նախատեսված 2012-2013թթ. համար:

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply