Խորհրդարանը որոշակի մշակույթ է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 25, 2012 13:39


«Խորհրդարանական դիվանագիտություն, խորհրդարանական ժողովրդավարություն` կարծում եմ, դրանք ժողովրդավարության կամ դիվանագիտության բաղադրիչներ են եւ չի կարելի միայն խորհրդարանական ժողովրդավարութուն անվանել»,- այսօր կայացած բանավեճի ժամանակ խորհրդարանական ժողովրդավարության մասին այս կարծիքն արտահայտեց ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը:
Խորհրդարանական ժողովրդավարության մասին խոսելիս նա չմոռացավ նաեւ նշել, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը ավելի շատ ստիպված է ժողովրդի ձայնը բերել խորհրդարան, իսկ համամասնականով ընտրվածն ավելի մշակված, համակարգված հարցեր է ներկայացնում խորհրդարան: Լեռնիկ Ալեքսանյանը հավելեց, որ մի բան է ժողովրդի ձայնն ուղղակի հնչեցնել խորհրդարանում, եւ այլ բան է, այդ ձայնը ինչ որ խողովակներով` քաղաքական, կուսակցական, անցկացնել ու նոր ներկայացնել:
«Այսօր, խորհրդարանը որոշակի մշակույթ է: Առաջին հայացքից թվում է, թե այնտեղ միայն կոճակ սեղմողներ են, բայց այնտեղ կան խմբակցություններ, ամեն հարց նախօրոք քննարկվում է: Խորհրդարան է մտել մշակույթ, եւ այն բոլոր հարցերը, բոլոր դեպքերը, խնդիրները, որոնք արդեն պատրաստի վիճակում ամբիոն են բարձրացվում, մշակված, հասունացած հարցեր են, եւ բոլորովին պատահական չէ, որ ամբողջ խմբակցությունը քվեարկում է դրա օգտին կամ դրա դեմ»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
ՀՀԿ ներկայացուցիչը խորհրդարանում իրար վիրավորելու եւ անձնական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու մասին ասաց, որ դա բանավիճային կուլտուրայի պակասի, ոչ ճիշտ արտահատվելու եւ էմոցիաների պատճառով է:

Դիտվել է 681 անգամ:
Print Friendly

Leave a Reply