ՀՀ և ՌԴ նախագահները կքննարկեն տնտեսական և ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 12, 2009 14:59

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևն այսօր Մոսկվայում քննարկելու են առևտրատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունը, Էներգետիկայի բնագավառում խոշոր նախագծերի իրացման հեռանկարները, ինչպես նաև ՀԱՊԿի և ԵվրԱսՏՀի փոխգործակությունը:

«Հայռուսական գործընկերությանը դինամիկա Է հաղորդում բարձր մակարդակով կանոնավոր քաղաքական երկխոսությունը: Այդ հանդիպումն ընթացիկ տարում յոթերորդն Է պետությունների ղեկավարների միջև»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողներին ասել Է Կրեմլի մի աղբյուր:

«Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները, ավանդույթի համաձայն, կկարողանան քննարկել հայռուսական հարաբերությունների լայն շրջանակի հարցեր՝ ներառյալ փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության, միջտարածաշրջանային գործակցության ամրապնդման խնդիրները, Էներգետիկայի ոլորտում համատեղ խոշոր նախագծերի իրացման հեռանկարները, ռազմատեխնիկական համագործակցությունը, գործակցությունը տարածաշրջանային կազմակերպություններում»,-հավելել Է նա:

Աղբյուրի խոսքով` չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը, Ռուսաստանը պահպանում Է Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերոջ դիրքերը:

Ապրանքաշրջանառության որոշ կրճատմամբ հանդերձ (այս տարվա հունվարօգոստոսին երկկողմ առևտրի ծավալը կազմել Է 428,2 մլն դոլար, 2008 թ.-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատ անկումը`20,2 տոկոս) շարունակվում Է համատեղ առաջնային ներդրումային նախագծերի իրացումը:

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի Էկոնոմիկայում Ռուսաստանի կապիտալ ներդրումները գերազանցել են 122 մլն դոլարը: 1991 թ.-ից ի վեր ռուսաստանյան կուտակված ներդրումները հասնում են մոտավորապես 3,2 մլրդ դոլարի` կազմելով երկրում կատարված օտարերկրյա բոլոր կապիտալ ներդրումների գրեթե կեսը:

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply