Այսօր հայտնի կդառնա եզրափակչի երկրորդ մասնակիցը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 25, 2012 12:22

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների  լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում իսպանական «Բարսելոնան» չկարողացավ հաղթել անգլիական «Չելսիին»: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Այսպիսով, երկու խաղի արդյունքով վճռական հանդիպումում հանդես կգա «Չելսին», որը հյուընկալելիս հաղթել էր 1:0 հաշվով:
Եզրափակչի մյուս մասնակիցը հայտնի կդառնա այսօր, կմրցեն իսպանական «Ռեալը» և գերմանական  «Բավարիան»: Առաջին խաղում «Բավարիան» առավելության էր հասել  2:1 հաշվով:

Եզրափակիչը կկայանա մայիսի 19-ին Մյունխենում:

Դիտվել է 730 անգամ:
Print Friendly

Leave a Reply