Փրկարարները բնակարանում գտել են 80-ամյա կնոջը անօգնական վիճակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 25, 2012 12:02

Ապրիլի 23-ին, ժամը 20.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու 47 շենքի 118-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Ազգականների և ոստիկանության աշխատակցի ներկայությամբ փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը: Միջանցքում հայտնաբերվել է 1932 թ. ծնված Արևիկ Պետրոսյանը` անօգնական վիճակում:

Նրա առողջական վիճակը շտապօգնության բժիշկները գնահատել են որպես ծայրահեղ ծանր:

 

Դիտվել է 700 անգամ:
Print Friendly

Leave a Reply