Կապան-Ճակատեն ճանապարհին մեքենան շրջվել է ձորը, վարորդը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 25, 2012 11:57

Ապրիլի 24-ին, ժամը 00.57-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 18 ՍՏ 984 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1979 թ. ծնված Վ. Առաքելյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Առաքելյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին  մահացել է:

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply