Մեքենան բախվել է արգելապատնեշին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 25, 2012 11:52

Ապրիլի 24-ին, ժամը 17.00-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ Վեդի-Դաշտաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել  ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ՈՒԱԶ-31519» մակնիշի 26 ԼՕ 213 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին՝ վնասելով գազատար խողովակի հենասյունը:

Պատահարի հետևանքով մեքենայի վարորդ` 1991 թ. ծնված Վարազդատ Ալոյանը և ուղևոր` 1993 թ. ծնված Ռուբիկ Ասատրյանը ստացել են տարբեր մարմ­նա­կան վնասվածքնե­ր: Մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը` շտապօգնության բրիգադը տուժածներին տեղափոխել է Վեդի քաղաքի  հիվանդանոց:

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Դիտվել է 730 անգամ:
Print Friendly

Leave a Reply