Գազի պայթյուն Կոմիտասի պողոտայի շենքերից մեկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 25, 2012 11:47
Ապրիլի 24-ին, ժամը 17.41-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 20-րդ բնակարանում տեղի է ունեցել գազի պայթյուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով:
Տեղում պարզվել է, որ շենքի մուտքում այրվել է գազի հաշվիչ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Տուժածներ չկան:
Դիտվել է 1038 անգամ:





Facebook
Tweet This