Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 25, 2012 11:41

Ապրիլի 23-26-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասին հարակից սարալանջին այրվել է 1 հա, Բանավան թաղամասի շրջակայքում` 1 հա, Երևանյան փողոցում` մոտ 2000 քմ, Միկրոշրջան թաղամասում` 2500 քմ, իսկ Չարենցավանի մոտակայքում` 200 քմ խոտ, 30 եղևնի և 15 դեկորատիվ ծառ՝ մասամբ:

Արագածոտնի մարզի Ուշի գյուղում այրվել է 6 հա, Բյուրական գյուղում (Շամիրամի ջրանցքի մոտ)` 7000 քմ, Արա լեռան ստորոտին` 5 հա, Օհանավան գյուղի «Դեմեր» հանդամասում` 2 հա խոտածածկ տարածք:

Գեղարքունիքի մարզում` Սևան-Դիլիջան ավտոճանապարհին այրվել է 5 հա խստ, իսկ Երևանի Բուսա­բանական այգում` 1000 քմ բուսածածկ տարածք և 20 ծառ:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply