Էսսեների մրցույթ` համալսարանների ուսանողների շրջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 25, 2012 11:40

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ ընկերության Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում հայտարարվում է էսսեների մրցույթ Հայաստանի  համալսարանների ուսանողների շրջանում: Մասնակիցներն էսսեները կարող են ստորև նշված թեմաների շրջանակներում ներկայացնել իրենց նախընտրած ուղղվածությամբ:  

  1. Արդյո՞ք ինտերնետը միավորում է մարդկանց, թե՞ բաժանում:
    1. Ինչպիսի° ազդեցություն ունի բջջային ինտերնետը կրթության վրա եւ առօրյա կյանքում:
    2. Ինտերնետ. ինչպիսի՞ն կլինի զարգացման հաջորդ  փուլը:
    3. Ինչպե՞ս է սոցիալական մեդիան  փոխել Ձեր կյանքը: 

Մասնակցության կանոնները 

  1. Մասնակիցները պետք է ունենան ուսանողական տոմս, որը  վավեր կլինի մինչև ծրագրի արդյունքների հայտարարումը:
  2. Մասնակիցները պետք է օգտվեն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից տրամադրվող ինտերնետից` իրենց հոդվածը տեղադրելու համար (օգտագործեն «ՄՏՍ կոնեկտ» մոդեմ, 3G տեխնոլոգիայի հետ համատեղելի հեռախոս, 3G երթուղիչ և այլն):
  3. Ուսանողի աշխատանքը պետք է լինի բնօրինակ և չպետք է հրատարակված լինի մինչև ներկայացման օրը:
  4. Հետազոտության մեջ առցանց տեղեկատվական աղբյուրների օգտագործումը խրախուսվում է:
  5. Աշխատանքը պետք է բաղկացած լինի 18000 նիշից (առանց միջնատարածքների)` չհաշված գրականության ցանկը: Նշվածից ավելի կարճ կամ երկար աշխատանքները ընդունելի են` չափավոր լինելու դեպքում: Էսսեի մեջ պետք է ներառված լինի 150 բառի սահմաններում կազմված ամփոփագիրը:
  6. Էջի ձևաչափը պետք է լինի 2/2/2/2, 1,5 տող միջնատարածքով, տառերի չափը` 12, Arial կամ Times New Roman տառատեսակով:
  7. Հեղինակներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել  հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
  8. Աշխատանքը պետք է գրված լինի առանց սխալների: Էսսեները չեն դիտարկվի,  եթե դրանցում շատ սխալներ լինեն, կամ եթե չհամապատասխանեն սահմանված պահանջներին:
  9. Առաջարկները պետք է ներառեն աշխատանքում օգտագործված գրականության ցանկը:
  10. Մասնակիցները պետք է հստակ նշեն իրենց համալսարանի անունը եւ կոնտակտային տվյալները:
  11. Մասնակիցները պետք է դիմեն անմիջականորեն http://mts.am/essay էլեկտրոնային կայքի միջոցով` մինչև 2012թ. մայիսի 15-ը:

 Լավագույն աշխատանքները կհայտարարվեն 2012 թվականի մայիսի վերջին: Լավագույն աշխատանքները  կընտրվեն անանուն ստուգման սկզբունքով` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տվյալ ծրագրի համար ստեղծված հատուկ հանձնաժողովի կողմից:

Հաղթողները կստանան սմարթֆոններ և պլանշետային համակարգիչներ: Հաղթողների աշխատանքները կտեղադրվեն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության վեբկայքի «Կարիերա» էջում և հասանելի կլինենՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գրադարանում:

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply