Այսօր ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է. Ոստիկանությունը չի տուգանում ծխելու կարգը խախտողներին

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 12, 2009 15:26

no_smoking_by_wateristՀայաստանի Ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի տնօրեն Վարդուհի Պետրոսյանն այսօր՝ ծխախոտի դեմ պայքարի օրը, ասաց, որ 2009թ. հունիսի 5-30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանությունը որևէ մեկին չի տուգանել արգելված վայրերում ծխելու համար: (հուլիսից-սեպտեմբեր եռամսյակի արդյունքները պառզ կդառնան միայն հոկտեմբերի կեսերից հետո):

2009թ. հունիսի 5-ից ՀՀ վարչական օրենսգրքով սահամանվել է 5000 դրամ վարչական տուգանք` կրթական, մշակութային և առողջապահական հաստատություններում, տրանսպորտում ծխելու դեպքում:

2004թ. դեկտեմբերի 24-ին ընդունվել է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը , որի համաձայն` արգելվում է ծխել կրթական, մշակութային և առողջապահական հաստատություններում:

2008թ.  դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունն այս օրը` հոկտեմբերի 12-ը, հաստատեց որպես  ծխախոտի դեմ պայքարի ազգային օր:

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանն ասում է, որ ծխախոտի խեժը պարունակում է 50–ից ավելի քաղցկեղածին նյութեր: Առողջապահական համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` 2007թ. Հայաստանում թոքի քաղցկեղի ախտորոշում ստացած 1.192 անձից 1011-ը եղել են տղամարդիկ, ովքեր ավելի շատ են ծխում, քան կանայք:

ՀՀ Առողջապահության նախարարության ծխախոտի դեմ պայքարի ծրագրի կոորդինատոր Ալեքսանդր Բազարչյանն ասում է, որ Հայաստանում տղամարդկանց կեսից ավելին` 54.7%-ը, ծխող է: «Կանանց շրջանում հիմանականում ծխում են 35-55 տարեկանները, և տոկոսային աճ չի գրանցվել վերջին տարիներին»,-նշում է Բազարչյանը:

Կենտրոնը նախաձեռնել է հակածխախոտային հետազոտական ծրագիր, որի նպատակն է ստեղծել ծխախոտի ծխից զերծ աշխատավայրեր` կրթական և առողջապահական ոլորտներում:

Դիտվել է 2442 անգամ:
Print Friendly

Leave a Reply