Ռոմնին նախնական ընտրություններում հաղթանակ է տարել 5 նահանգներում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2012 9:18

Միթ Ռոմնին հաղթել է վերջին օրերին  5 նահանգներում անցկացված նախնական ընտրություններում (Նյու Յորք,Կոնեկտիկուտ, Դելավեր, Ռոդ-Այլենդ, Փենսիլվանիա): Ռոմնին` Մասաչուսեթսի նախկին նահանգապետը,  նախնական ընտրություններում գրեթե 100% հաղթանակ է տարել  այն բանից հետո, երբ 2 շաբաթ առաջ Փենսիլվանիայի նախկին սենատոր, իր գլխավոր հակառակորդ Ռիկ Սանտորիումը դուրս եկավ մրցասպարեզից: Իսկ մնացած մրցակիցները` Ռոն Փոլն ու Նյութ Գինգրիչը ետևում են մնացել: Այնպես, որ հենց Ռոմնին կդառնա ներկայիս նախագահ Բարաք Հուսեյնի Օբամայի հակառակորդը  այս տարվա նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply