Վրաստանում թոշակառուների թոշակը բարձրացրել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2012 8:38

Վրաստանի խորհրդարանը  երեկ  երրորդ`  վերջնական ընթերցմամբ շտկումներ  է մտցրել «Կենսաթոշակների մասին» օրենքում, ըստ որի  67-ից բարձր տարիքի անձինք 2012-ի սեպտեմբերի 1-ից կստանան 140 լարիի չափով թոշակ (մոտ 85 դոլար), ներառյալ պետապահովագարությունը` ամսական 15 լարի (մոտ 9 դոլար):Ներկայումս Վրաստանում բազային թոշակը կազմում է 100 լարի (60 դոլար):

Նոր օրինագծի համաձայն, կապահովագրվեն նաև տարիքային թոշակառուները: Նշվում է, որ կանայք Վրաստանում թոշակի են անցնում 60 տարեկանում, իսկ տղամարդիկ` 65-ից:

Դիտվել է 1131 անգամ:
Print Friendly

Leave a Reply