Կուրիլյան կղզիները մեկ օրում ցնցվել են 4 անգամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2012 8:23

Անցած մեկ օրում Կուրիլյան կղզիներում տեղի է ունեցել 4 երկրաշարժ: Օնեկոտան չբնակեցված կղզիներում, որը մտնում է Հյուսիս-Կուրիլյան կղզիների  կազմի մեջ, 5,5  մագնիտուդով 4 ցնցում է գրանցվել:  Այդ ցնցումներին հետևած 6 ժամում ևս 2 ցնցում է եղել 4 մագնիտուդով, իսկ  Հարավային Կուրիլներում, Շիկոտանի շրջանում գրանցվել է 4,8 մագնիտուդով ցնցում:

Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Կուրիլյան կղզիները գտնվում են բարձր սեյսմավտանգ շրջանում:

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply