Արժե արդյոք բուժել անպտղությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2012 8:12

Սենսացիոն արդյունքներ են ստացվել ֆրանսիացի մասնագետների կատարած հետազոտություններով. նրանք հաստատում են, ու անպտղությանն ուղղված դեղամիջոցների ընդունումը մեծացնում է ապագա երեխաների` մահացու հիվանդությամբ հիվանդանալու  ռիսկը:

Մասնավորապես, խոսքն այն երեխաների մասին է, որոնք բեղմնավորվել են իրենց մայրիկների ընդունած դեղամիջոցների արդյունքում: Նրանց մոտ  սուր  լիմֆոբլաստային լեյկոզի նկատմամբ   հակում է նկատվում: Ռիսկն այդ երեխաների մոտ համապատասխանաբար մեծանում է 2,6 անգամ:

Նման դեղորայքով պայմանավորված, մեծանում է նաև այդ երեխաների մոտ միելոբլաստային լեյկոզի հավանականությունը (2,3 անգամ):

Արժե նշել, որ լեյկոզի զարգացման ռիսկը կապված  չէ արտամարմնային  կամ արհեստական  ճանապարհով բեղմնավորման  հետ:

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply