Հյուսիսային Կորեան այսօր կարող է միջուկային պայթյուն իրականացնել. ԶԼՄ-ներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2012 7:52

ԿԺԴՀ-ն կարող է հերթական միջուկային զենքը փորձարկել այսօր  գիշերը, ասել է NBC հեռուստաընկերությունը` ԱՄՆ պաշտոնական դեմքերին հղում տալով:

Նրանց գնահատմամբ ԿԺԴՀ-ն կարող է  միջուկային փորձարկման պլաններն իրականացնել չորեքշաբթի` իր բանակի տարեդարձի օրը:

Աղբյուրները  հայտնում են, որ վստահ չեն Փհենյանի միջուկային փորձարկման ճշգրիտ ամսաթվում,  սակայն «100%-ով համոզված են, որ այն տեղի կունենա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»:

Դիտվել է 1199 անգամ:
Print Friendly

Leave a Reply