Ուգո Չավես. «Օբաման արժանի չէր Նոբելյան մրցանակի»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2009 14:26

«Ինձ թվաց, որ սխալմունք է տեղի ունեցել, երբ ինձ ասացին, որ Օբաման արժանացել է խաղաղության նոբելյան մրցանակի»,-հայտարարել է Վենեսուելայի նախագահը` ավելացնելով, որ Բարաք Օբաման ոչ մի բան չի արել, որ արժանանա այդ մրցանակին. «Ի՞նչ է արել Օբաման, որպեսզի արժանանա այդ մրցանակին: Մրցանակը շնորհողները մեծ հույսեր կապեցին, որ Օբաման կնպաստի առանց միջուկային զենքի աշխարհ ստեղծելու իդեալին, սակայն նրանք մոռացան Օբամայի դերը Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան զորքերի ներկայության, ինչպես նաև Կոլումբիայում նոր ռազմակայանների կառուցման գործում»,- ասել է Ուգո Չավեսը:

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply